Ներքին 5 տարի առաջ - 20:07 03-10-2021

Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում բացվել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահ

Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում կայացել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց ։

Արմենպրես-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։

«Իր ելույթում Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ "100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ" մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում,

Հայոց Ցեղասպանության ճանաչմանը բերած կարևոր ավանդին, ինչպես նաև, հակառակ պատմականորեն մեր ժողովրդի դեմ հառնած դժվարին մարտահրվերներին, Հայաստանի վերածննդի և նրա լավագույն ապագայի հանդեպ նրա անսասան հավատին»,- ասվում է գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ Շառլ Ազնավուրի մահվան երրորդ տարելիցի օրը նրա անունը կրող համերգասրահի բացման արարողությանը ներկա են եղել նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, սենատոր Ֆիլիպ Պեմզեկը, Անտոնիի և Բուլոն-Բիլանկուրի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Մաֆրը, Ֆրանսիայի քաղաքապետերի միության գլխավոր քարտուղար, Սոյի քաղաքապետ Ֆիլիպ Լորանը, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին, Կլամարի հարմոնիկ նվագախումը կատարել է Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»