Ներքին 5 տարի առաջ - 19:37 03-10-2021

«Բալասանյան դաշինք»-ը Գյումրու ՏԻՄ ընտրությունների իր քարոզարշավը կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի

Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան դաշինք»-ն իր քարոզարշավն այս պահին կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը վարակվել է կորոնավիրուսով: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, Վարգես Սամսոնյանը 2 օր առաջ հոսպիտալացվել էր Գյումրու բժշկական կենտրոնի տրիաժ-բաժանմունքում, ապա տեղափոխվել մայրաքաղաք:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության նախընտրական քարոզարշավը կուսակցությունը կշարունակի թիմի մյուս անդամների օգությամբ։ «Թիմը շարունակում է աշխատել, հուսով ենք` նա շատ շուտով կապաքինվի ու կմիանա մեզ»,- նշել են «Բալասանյան դաշինք» կուսակցության շտաբից։

Գյումրիում քաղաքապետի աթոռի համար պայքարում է 10 քաղաքական ուժ. ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք: Ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով