Արտաքին 5 տարի առաջ - 22:16 02-10-2021

Թալիբները մահապարտների գումարտակ են ուղարկել Չինաստանի և Տաջիկստանի հետ սահման

Թալիբները հատուկ «մահապարտների գումարտակ» են ուղարկել սահմաններ։ Այն տեղակայված կլինի Բադախշան նահանգում՝ Աֆղանստանի հյուսիս-արևելյան սահմաններին: Այս մասին հայտնում է Khaama Press-ը՝ վկայակոչելով Նիսար նահանգի փոխնահանգապետ Ահմադ Ահմադիին:

Նա հայտնել է, որ գումարտակը կօգտագործվի թալիբների կողմից՝ նաև Աֆղանստանի նախորդ կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակվելու համար:

Գումարտակն անվանվել է «Լաշկար-է-Մանսուրի», կամ «Մանսուրի բանակ»: Բադախշան նահանգը, ուր ուղարկվել է հատուկ ջոկատը, գտնվում է Պակիստանի, Տաջիկստանի և Չինաստանի հետ սահմանին:

«Առանց [նրա] Միացյալ Նահանգների պարտությունն անհնար կլիներ: Այս քաջերը կրում են պայթուցիկ նյութեր պարունակող բաճկոններ և ոչնչացնում են Աֆղանստանում ամերիկյան բազաները: Սրանք մարդիկ են, ովքեր բառացիորեն չգիտեն, թե ինչ է վախը», - ասել է Ահմադին:

Թալիբները 2021 թվականի օգոստոսի 15-ին հայտարարել են Աֆղանստանի լիակատար վերահսկողության մասին: Թալիբները գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները: Հետագայում զինյալները հայտարարել են երկրում իրենց լիակատար հաղթանակի մասին և ձևավորել են նոր կառավարություն:

2021 թվականի օգոստոսի 31-ին Միացյալ Նահանգներն ամբողջությամբ դուրս է բերել իր զորախումբը Աֆղանստանից՝ ավարտելով քսանամյա ռազմական առաքելությունը երկրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան