Արտաքին 5 տարի առաջ - 14:03 02-10-2021

Սպիտակ տունը սարսափած է ԱՄՆ-ում COVID-19-ի զոհերի թվից

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ցնցող է անվանել COVID-19-ից մահացած ամերիկացիների թիվը: Ուրբաթ օրը, շաբաթական ճեպազրույցի ժամանակ, նա ասել է, որ կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 700.000-ին:

Միևնույն ժամանակ, Փսակին նշել է, որ երկրի նախագահ Ջո Բայդենն «անհավատալի պատասխանատվություն է զգում այն ​​ամենի համար, ինչ կատարվում է երկրում, այդ թվում՝ COVID-19-ի դեմ չդադարող պայքարի»: Նա հավելել է, որ համավարակին դիմակայելը պետության ղեկավարի գլխավոր առաջնահերթությունն է:

Ամերիկյան վարչակազմի մամուլի քարտուղարը կարծում է, որ երկրում հարյուր հազարավոր կյանքեր են փրկվել միայն նախագահ Բայդենի նախանձախնդրության շնորհիվ: Նա նաև նշել է, որ ԱՄՆ բնակիչների մոտ 78%-ը COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ է ստացել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան