Ներքին 5 տարի առաջ - 20:20 01-10-2021

Ի՞նչ նոր պատերազմ՝ մսխված սպառազինությամբ, ջախջախված բանակով, քայքայված ինստիտուտներով. հո խելագա՞ր չենք. Սերժ Սարգսյան

Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ: Այս մասին քիչ առաջ Ծաղկաձորում ընթացող «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության և իրավունքների մասին, չի մոռացել իր հազարամյակների դառը դասերը և հետևություններ կանի քանի դեռ ուշ չէ»,- ասաց Սարգսյանը։

«Պարտության ու դավաճանության խարանը այլևս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմին հրձիգներ՝ հանրության մոտ բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր: Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել՝ մենք պատերազմի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք արցախյան բոլոր պատերազմներով, քանզի ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան:

Կապիտուլյանտները ժողովրդին նոյեմբերի 10-ին խաղաղությամբ էին կերակրում, բայց այդ օրվանից մինչև այսօր շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային: Մենք դեմ ենք նոր պատերազմին։

Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ: Մենք հո խելագա՞ր չենք: Շարունակում ենք պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով