Ներքին 5 տարի առաջ - 19:39 01-10-2021

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել փաստաբան Հարություն Հարությունյանը

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ է ընտրվել Հարություն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է դատավորների ընդհանուր ժողով, որը հրավիրվել էր Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի ընտրության օրակարգով։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար ՀԿ-ների կողմից Դատավորների ընդհանուր ժողովին է8 ներկայացվել վեց թեկնածու՝ Հարություն Հարությունյանը, Հռիփսիմե Աջամօղլյանը, Արմեն Հայկյանցը, Արփինե Եղիկյանը, Անահիտ Աբրահամյանը, Աշխեն Դաշյանը, սակայն այսօր քննարկվել է թեկնածուներից միայն չորսի ընտրության հարցը, քանի որ Արմեն Հայկյանցի և Հռիփսիմե Աջամօղլյանի թեկնածությունն ի սկզբանե մերժվել էր։

Շուրջ երեք ժամ տևած նիստի արդյունքում դատավորների ձայների մեծամասնությամբ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել փաստաբան Հարություն Հարությունյանը, որի օգտին են քվեարկել 133 դատավոր։

Ի դեպ, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը համարվում է կարևորագույն հանձնաժողովներից մեկը, քանի որ օժտված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու և համապատասխան միջնորդությունը ԲԴԽ ներկայացնելու լիազորությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում