Արտաքին 5 տարի առաջ - 19:48 01-10-2021

Էրդողանն ասել է, որ «միջանցքը» ամբողջ տարածաշրջանի համար հնարավորություններ կստեղծի

ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից Թուրքիա վերադարձի ճանապարհին պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի կարևոր հարցերին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերի, մասնավորապես այսպես կոչված «միջանցքի» մասին:

Պատասխանելով այս թեմայի շուրջ լրագրողներից մեկի հարցին՝ Էրդողանը նշել է, որ «միջանցքը» ամբողջ տարածաշրջանի համար կարևոր հնարավորություններ կստեղծի:

«Այստեղ անցկացվելիք մայրուղին և երկաթուղին ամբողջ տարածաշրջանի երկրներին առևտրային և տնտեսական հնարավորություններ կտա: Ադրբեջանն այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է իրականացնում»,-ասել է Էրդողանը:

Նա նորից կրկնել է իր այն պնդումը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը ևս կողմ է «6-յակ հարթակ» ստեղծելու իր առաջարկին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան