Ներքին 5 տարի առաջ - 12:05 01-10-2021

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի «Գենետիկա XXI» կլոր սեղանը

Ս.թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) ՀՀ ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը կազմակերպում են «Գենետիկա XXI» կլոր սեղանը Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակներում:

Կլոր սեղանի թեմաները ներառում են էկոլոգիական գենետիկայի, մոլեկուլային գենետիկայի և բիոինֆորմատիկայի, հայ ժողովրդի գենետիկայի, ռադիոբիոլոգիայի, պրոտեոմիկայի, բույսերի գենետիկայի հետ կապված հարցերը: Կլոր սեղանին կմասնակցեն նաև համաշխարհային ճանաչում ունեցող կենսաբան-գենետիկ Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկուն նվիրված 5-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցները:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը: Գիտական զեկույցներով հանդես կգան Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ելենա Խլյոստկինան, նույն ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսեյ Զավարզինը, ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանության լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Յուրի Չերնովը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Գենետիկայի և բջջաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Իռմա Մոսսեն և Ռուսաստանի Դաշնության Բուռնազյանի անվան պետական բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Օսիպովը: Հայկական կողմից գիտական զեկույցներ կներկայացնեն ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ռուս-հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Պրոֆեսոր Անատոլի Օսիպովը կներկայացնի ռադիացիոն գենետիկայի ասպարեզում գիտական արդյունքները, որոնք ստացվել են Ռուսաստանի գիտության ֆոնդի ծրագրի շրջանակներում՝ հայ գիտնականների հետ համատեղ:

Կլոր սեղանի անցկացմանն աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն և ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան