Արտաքին 5 տարի առաջ - 11:57 01-10-2021

Եվրոպական խոշոր ավիաընկերությունները կփոխեն տոմսերի գնի փոխհատուցման կարգը

Եվրոպական մի քանի խոշոր ավիաընկերություններ պարտավորվել են չվերթների չեղարկման դեպքում ուղևորներին փոխհատուցում վճարել յոթ օրվա ընթացքում: Այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում:

«Հանձնաժողովի և սպառողների իրավունքների պաշտպանության ազգային մարմինների հետ երկխոսությունից հետո 16 խոշոր ավիաընկերություններ պարտավորվել են ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել և ժամանակին փոխհատուցել ուղևորներին՝ չվերթների չեղարկման դեպքում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ուղևորները կտեղեկացվեն փոխհատուցման տարբեր տարբերակների մասին: Վաուչեր կտրվի միայն այն դեպքում, եթե ավիաընկերության հաճախորդն ինքն ընտրի այդ տարբերակը: Ուղևորները, որոնք ավիատոմս են ամրագրել միջնորդի միջոցով և դժվարությունների են բախվել փոխհատուցում ստանալու հարցում, կկարողանան կապ հաստատել և փոխհատուցում պահանջել հենց ավիաընկերությունից:

Նշվում է, որ ավիաընկերությունների ցանկում ընդգրկված են Aegean Airlines, Air France, Alitalia, Austrian Airlines, British Airways, Brussels Airlines, Easyjet, Eurowings, Iberia, KLM, Lufthansa, Norwegian, Ryanair, TAP, Vueling և Wizz Air ընկերությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով