Ավելին 5 տարի առաջ - 20:36 01-10-2021

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում շաքարախտի առաջացման վրա

Միացյալ Նահանգների գիտնականները պարզել են, թե ինչու է կորոնավիրուսով վարակվածների շրջանում մեծանում շաքարային դիաբետով հիվանդների թիվը: Այս մասին հայտնում է The Guardian թերթը:

Նյու Յորքի Weill Cornell Medicine բժշկական քոլեջի մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսն ի վիճակի է ներթափանցել ենթաստամոքսային գեղձի բջիջներ, որոնք արտադրում են ինսուլին, և փոխել դրանց գործառույթը: Դրա համար վիրուսը օգտագործում է նույն ACE2 ընկալիչը, որը գտնվում է թոքերի մակերեսին, և թույլ չի տալիս ինսուլին արտադրել:

Գիտնականները նաև կարծում են, որ շաքարային դիաբետի կարող է հանգեցնել COVID-19-ի հակամարմինների չափազանց հզոր արձագանքը, որի պատճառով ենթաստամոքսային գեղձի բջիջներում փոփոխություններ են տեղի ունենում:

Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում նրանք փորձարկել են լաբորատորիայում աճեցված և օրգանների գործառույթները նմանակող բջիջներն ու օրգանոիդները, որոշելու, թե դրանցից որոնք կարող են վարակված լինել կորոնավիրուսով: Պարզվել է, որ վիրուսը կարող է ախտահարել թոքերի, հաստ աղիքի, սրտի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի օրգանոիդները, ինչպես նաև ուղեղի՝ դոպամին արտադրող բջիջները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան