Ներքին 5 տարի առաջ - 10:39 01-10-2021

Շատ տհաճ է. Տիրան Խաչատրյանը` Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքի մասին. News.am

Ամեն դեպքում, բոլոր առումներով, շատ տհաճ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը` անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։

«Ոչինչ ասել չեմ կարող և ցանկալի չէ՝ գործն ավարտված չլինելու պատճառով։ Ամեն դեպքում, բոլոր առումներով, շատ տհաճ է»- ասաց նա:

Հարցին, թե կարծում է, որ պաշտպանության նախկին նախարարը մեղավոր չէ, Խաչատրյանն ասաց, որ չի կարող ասել, գործի ընթացքում կպարզվի:

ԳՇ պետի նախկին առաջին տեղակալը հավելեց, որ այս գործով ինչ-որ հիմքեր լինելու են, որոնք կամ կհերքվեն, կամ` ոչ:

Տիրան Խաչատրյանի կարծիքով այս գործում այլ մեղադրյալներ էլ կներգրավեն, քանի որ իշխանությունները փորձում են այս գործերով պատերազմի մեղավորներ գտնել:

Նշենք, որ ԱԱԾ-ն երեկ Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացնում։ Խուզարկել են նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։ Թե ԱԱԾ–ում գործը հարուցվելուց ամիսներ անց քննիչներն այդ բնակարաններում ինչ էին ակնկալում գտնել, հայտնի չէ։ Մամուլում միայն լուրեր են շրջանառվում, որ իրավապահները փաստաթղթեր եւ գումար են փնտրել։

Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը երեկ ձերբակալվել էին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»