Ավելին 5 տարի առաջ - 23:59 30-09-2021

ԱՄՆ-ում վիճակախաղի հաղթողը խեղդվել է՝ չհասցնելով կանխիկացնել գումարը

ԱՄՆ Միչիգան ​​նահանգի բնակիչ Գրեգորի Ջարվիսը վիճակախաղում շահել է 45 հազար դոլար, բայց չի հասցրել ծախսել գումարը. Նա խեղդվել է՝ հաջողակ տոմսը դրամապանակում: Այս մասին հայտնում է WJRT News հեռուստաալիքը:

Ջարվիսը սեպտեմբերի 13 -ին շահել է Club Keno The Jack վիճակախաղի ջեքփոթը: Այդ պահին նա գտնվում էր Կազվիլում գտնվող Blue Water Inn հյուրանոցում:

«Շատ լավ տղա էր, նա ամեն օր այստեղ էր»,- մահացածին է հիշում հյուրանոցի համասեփականատեր Դոն Տալասկին:

Նրա խոսքով, տղամարդը չի կարողացել շահումը ստանալ, քանի որ սոցիալական ապահովության քարտ չուներ. այն անվավեր էր և նա դիրմել էր նոր ստանալու համար։

Մի ամբողջ շաբաթ նա չէր հայտնվում հյուրանոցում և չէր ներկայանում աշխատանքի: Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 26 -ին, Ջարվիսի մարմինը ափ դուրս նետվել Հուրոն շրջանի մի փոքրիկ քաղաքում, իսկ նրա նավակը կապված էր մոտակայքում:

«Մենք կարծում ենք, որ նա կապել է իր նավակը, սայթաքել է, ընկել, գլխին հարված ստացել և հայտնվել ջրի մեջ», - ասել է տեղի ոստիկանապետ Քայլ Ռոմզեքը:

Վիճակախաղի շահած տոմսը եղել է նրա դրամապանակում, այդ պատճառով էլ ենթադրվում է, որ պարզապես դժբախտ պատահար է տեղի ունեցել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան