Ներքին 5 տարի առաջ - 21:27 30-09-2021

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված աշխատանքներ են տարվում ողջ հանրապետությունում. նախարար

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապաստարանների և ծածկվող տարածքների հետ կապված հարցին:

«Ապաստարանների թեման գաղտնի է, ինչ վերաբերում է ծածկերին, ապա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ոչ միայն սահմանամերձ գոտիներում, այլև երկրի ողջ տարածքում։ Իրազեկման, տարհանման, ուսումնամեթոդական օգնության հարցով պարապմունքներ են անցկացվում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ Սյունիքի Շիկահող գյուղում գործում է քաղաքացիական պաշտպանություն, որի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս խաղաղապահ ուժերի միջոցով աշխատանքներ իրականացնել հրդեհների մարման համար։

«Նման հենակետ կա նաև Շուռնուխում։ Մոտ ժամանակներս նման հենակետ կլինի Կոռնիձորում»,- նշեց Փիլոյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան