Արտաքին 5 տարի առաջ - 09:56 30-09-2021

Տեխասի բնակիչը սպանել է հինգ մարդու` դա բացատրելով Աստծո կամքով

Տեխասի բնակիչ Ջեյսոն Թորնբուրգը ոստիկանությանը խոստովանել է, որ հինգ մարդ է սպանել՝ պնդելով, որ «Աստված նրան զոհաբերությունների կոչ է արել», հաղորդում է Daily Mail-ը:

Տղամարդն ասել է, որ կտրել է մեկ տղամարդու և երկու կնոջ կոկորդը, նրանց մարմինները մասնատել լոգարանում, այնուհետև դիերն այրել է աղբարկղում: Նա նաև խոստովանել է, որ սպանել է իր սենյակակցին ու նրա ընկերուհուն:

Թորնբուրգը հայտնաբերվել է հսկողության տեսախցիկների ձայնագրությունների շնորհիվ. այրվող աղբամանի կողքին նկատվել է տղամարդու ավտոմեքենան: Իրավապահները, հետևելով ավտոմեքենային, դիտել են սպանության գիշերվա ձայնագրությունները, որոնցում, ըստ նրանց, կասկածյալը՝ պաշտպանական կոստյումով, իր սենյակից պլաստիկ տարաներ է տեղափոխել ավտոմեքենա: Նրան ձերբակալել են ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան