Արտաքին 5 տարի առաջ - 21:29 29-09-2021

Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները Սոչիում տեւել են մոտ երեք ժամ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավարտել են բանակցությունները Սոչիում: Հանդիպումը, որը սկսվել է Մոսկվայի ժամանակով մոտ 13: 30-ին, տևել է մոտ երեք ժամ:

«Ավարտված է»,- ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանակցությունները դեռ շարունակվում են:

Թուրք առաջնորդի գրասենյակից նույնպես հաստատել են այս տեղեկությունը: Արդյունքների վերաբերյալ մամուլին հայտարարություններ չեն արվել:

Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են տնտեսության և միջազգային հարաբերությունների ոլորտում առկա օրակարգային խնդիրները: Մասնավորապես, Պուտինը նշել է երկու երկրների հաջող փոխգործակցությունը Սիրիայի և Լիբիայի իրավիճակի վերաբերյալ: Նա անդրադարձել է նաև Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի աշխատանքներին: Ըստ Ռուսաստանի նախագահի՝ այդ համագործակցությունը տարածաշրջանում «կայունության լուրջ երաշխիք» է:

Օրակարգում էր նաև էներգետիկան: Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին «Թուրքական հոսք»-ի կառուցման վերաբերյալ իր դիրքորոշման համար, որի շնորհիվ Անկարան իրեն վստահ է զգում եվրոպական գազի շուկայում առկա դժվարությունների ժամանակ: Թուրքիայի նախագահն իր հերթին անդրադարձել է համատեղ նախագծին՝ երկրի առաջին «Ակկույու» ատոմակայանի կառուցմանը, որի առաջին էներգաբլոկը կարող է բացվել հաջորդ տարի:

Երկու առաջնորդների այս դեմ առ դեմ հանդիպումն առաջինն էր վերջին մեկուկես տարվա ընթացքում: Վերջին անգամ նրանք հանդիպել են Կրեմլում 2020 թվականի մարտին, երբ Էրդողանը նաև աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան: Համաճարակի պատճառով հետագա բանակցություններն անցկացվել են հեռախոսակապի կամ տեսաժողովի միջոցով՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:

Հանդիպումը կայացել է Պուտինի Սոչիի նստավայրում: Ռուսական պետության ղեկավարը մեկնել է այնտեղ՝ մերձմոսկովյան Նովո-Օգարևոյում երկշաբաթյա ինքնամեկուսացումից հետո՝ կապված իր միջավայրում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»