Արտաքին 5 տարի առաջ - 18:51 29-09-2021

Նախարարներ Լավրովը և Շոյգուն հրաժարվել են Պետդումայի պատգամավորի մանդատներից

ՌԴ Պետական ​​դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության դաշնային ընտրական ցուցակի հինգ անդամներից չորսը հրաժարվել են խորհրդարանում աշխատանքից՝ ընտրություններում հաղթելուց հետո: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախագծին:

Հրաժարվողների թվում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը, Մոսկվայի Կոմունարկայի հոսպիտալի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն և «Սիրիուս» կենտրոնի ղեկավար Ելենա Շմելյովան: Նրանք բոլորը քվեաթերթիկներում ներառվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով:

Լավրովի և Շոյգուի ընդգրկվելը ցուցակում վերլուծաբանները բացատրել են նրանց բարձր անձնական վարկանիշներով՝ կուսակցության ցածր նախընտրական վարկանիշի ֆոնին: Բարձր հակավարկանիշի պատճառով նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի ընդգրկվել ցուցակում, ասել է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան