Արտաքին 5 տարի առաջ - 15:13 29-09-2021

Բաթումում ստորագրվել է հուշագիր՝ «Արմավենիների կղզիների» կառուցման վերաբերյալ

Բաթումում ստորագրվել է հուշագիր արհեստական ​​կղզիների արշիպելագի կառուցման վերաբերյալ՝ նման Դուբայի արմավենիների կղզիներին:

«Ես ցանկանում եմ շնորհավորել Աջարիայի, Բաթումի ղեկավարությանը և ներդրողին նման լայնածավալ, հավակնոտ, հետաքրքիր գաղափարի համար, որը ենթադրում է արհեստական ​​կղզիների և թերակղզիների ստեղծում 90 հա տարածքի վրա, այստեղ՝ Բաթումում, Սև ծովի ափին»,- հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Թուրնավան:

Նրա խոսքով, կղզիներում կկառուցվեն հյուրանոցներ, որոնց սենյակների ընդհանուր թիվը կհասնի 500-ի: Այնտեղ կտեղակայվեն նաև առևտրային համալիրներ, ժամանցի կենտրոններ և զբոսաշրջային ենթակառուցվածքների այլ օբյեկտներ:

Արշիպելագում աշխատելու է առնվազն 2 հազար մարդ: Ներդրումային ընդհանուր ծավալը կկազմի 100 մլն դոլար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան