Սպորտ 5 տարի առաջ - 10:01 29-09-2021

Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ հնարավոր է տեղափոխվի Լա Լիգա. Կապառոս

Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն։ Տեղեկությունը Առաջին ալիքի «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Վստահաբար կարող եմ ասել, որ կլինեն նաև այլ խաղացողներ, որոնք կտեղափոխվեն Իսպանիայի առաջնություն։ Եվս մեկ ֆուտբոլիստ կար Հայաստանի հավաքականից, որը մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն։ Նրա անունը հայտնել չեմ կարող»,- ասել է Կապառոսը։ Նա հավելել է, որ որքան լավ խաղա հավաքականը, այդքան ավելի հեշտ կլինի ֆուտբոլիստների ճանապարհը դեպի Լա լիգա։ Գլխավոր մարզիչը նաև նշեց, որ իր համար մեծ հաճույք է հայ ֆուտբոլիստների հետ աշխատելը, որովհետև նրանք ունեն մրցունակ ոգի և ցանկանում են ամեն ինչ անել իրենց թիմի համար։ «Հնարավոր է այլ հավաքականներ մեզ հաղթում են քանակով և որակով, բայց ամենակարևորը մեր ֆուտբոլիստների ոգին է, մենք դրանով հաղթում ենք բոլորին»,-ասաց Կապառոսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում