Արտաքին 5 տարի առաջ - 22:41 28-09-2021

Ալիևն անհանգստացած է սահմանին անցկացվող իրանական զորավարժություններով

«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում քննադատություններ է հնչեցրել Իրանի հասցեին:

Այս հեռուստատեսային հարցազրույցում Իլհամ Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին և ասել է.

«Այս զորավարժությունը զարմանք է առաջացրել մեր մոտ, քանի որ նման երևույթներ վերջին երեսուն տարիների ընթացքում չեն եղել: Ճիշտ է, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի զորավարժություններ անցկացնել իր տարածքում, սակայն այդ զորավարժությունները ունենում են կոնկրետ ժամանակացույց: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այնտեղ. նման բան նախկինում չէր եղել: Սա նաև մեր հասարակության հարցն է: Ինչո՞ւ նրանք զորավարժություն չեն անցկացրել այն ժամանակ, երբ հայերն այնտեղ էին ապրում: Ինչու՞ նրանք զորավարժություններ են անցկացնում միայն այն ժամանակ, հենց որ մենք հասանք այնտեղ»:

Ալիևը պնդել է, որ իրանական բեռնատարները մշտապես Հայաստանից անօրինական կերպով մուտք են գործել Լեռնային Ղարաբաղի տարածք՝ նաև պատերազմից առաջ, նախքան անցած տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկողությունը Հայաստանից Ադրբեջանին անցնելը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»