Ներքին 5 տարի առաջ - 20:01 28-09-2021

Սերժ Սարգսյանը, բացի Խաչատուր Սուքիասյանից, դատի է տվել նաև Հայաստանի Հանրապետությանը

Վարույթ է ընդունվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցադիմումը, որով նա ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանից պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել։

Հիշեցնենք` ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել է. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:

Սուքիասյանի պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։ Նրա վստահեցմամբ` նախկին իշխանությունները ներդրել են օլիգարխ գաղափարը, սակայն որևէ գործարար Հայաստանում նման հնարավորություն չի ունեցել: Ըստ բանախոսի` նման հնարավորություն են ունեցել միայն երկրի առաջին դեմքերը, որոնք ազդեցություն են ունեցել թե՛ քաղաքական համակարգի, թե՛ ուժայինների վրա:

Քաղաքացիական գործով, որպես պատասխանող կողմ, բացի Խաչատուր Սուքիասյանից, ներգրավվել է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ազգային ժողովի աշխատակազմի, ենթադրվում է, որ նույն պահանջը նաև ԱԺ աշխատակազմին է վերաբերում։

Գործով դեռևս նիստեր տեղի չեն ունեցել, հայտնի է, որ գործը մակագրվել է դատավոր Սերգեյ Սահակյանին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին