Արտաքին 5 տարի առաջ - 11:59 28-09-2021

Հարավային Կորեան հայտարարել է, որ կշարունակի ԿԺԴՀ-ի հետ մերձեցման գործընթացը՝ հրթիռների արձակումից հետո

Հարավային Կորեայի Միավորման նախարարության ներկայացուցիչն ասել է, որ Սեուլը կշարունակի ջանքեր գործադրել Կորեական թերակղզում իրավիճակը կայունացնելու և Փհենյանի հետ երկխոսությունը խթանելու համար՝ չնայած ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման փաստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կշարունակենք աշխատել ռազմական լարվածությունը սրող այնպիսի իրավիճակների խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպիսին է հրթիռների արձակումը»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով, կառավարության դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է երկխոսության ու համագործակցության միջոցով նպաստել խաղաղության և հարաբերությունների ամրապնդմանը:

Հարավկորեացի զինվորականների տվյալներով, Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել արևելյան ուղղությամբ տեղական ժամանակով մոտ 6.40-ին (Երևանի ժամանակով 01.40-ին): Ըստ նախնական տեղեկությունների, դա փոքր հեռահարության հրթիռ է. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արգելում նման զենքի կիրառումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»