Արտաքին 5 տարի առաջ - 19:48 27-09-2021

ԱՄՆ-ում ոստիկանությունը հայտարարել է նոր սերիական մարդասպանի հայտնվելու մասին

Ոստիկանությունը հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում վեց սեքս-աշխատողների սպանությունները կարող էր նույն մարդը կատարած լինել: Այս մասին հայտնում է NBC-ն:

Սեպտեմբերի սկզբից Միսսուրիի մայրաքաղաքում տեղի են ունեցել մի քանի սպանություններ և սպանության փորձեր: Անհայտ հանցագործը հրազենով կրակում է իր զոհերի վրա: Ներկայումս հաղորդվում է մի քանի չափահաս կանանց, մեկ դեռահաս աղջկա և մեկ տղամարդու մահվան մասին:

«Սեքս-աշխատողները հարձակման են ենթարկվել և գնդակահարվել անհայտ կասկածյալների կողմից: Մենք հիմքեր ունենք այս միջադեպերը կապելու համար», - ասել են Սենթ Լուիսի ոստիկանները:

Միաժամանակ, ոստիկանության աշխատակիցները ձեռնպահ են մնում լրացուցիչ մեկնաբանություններից, որպեսզի չխոչընդոտեն քննությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»