Ներքին 5 տարի առաջ - 16:13 27-09-2021

Կառավարության որոշ անդամներ կգործուղվեն Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, փոխնախարար Արայիկ Խզմալյանին և նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Սարգսյանին գործողում է Ֆրանսիա։ Փաշինյանի որոշման համաձայն` Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ֆրանսիա կգործուղվի ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին մասնակցելու և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու նպատակով: Խզմալյանն ու Սարգսյանը նույնպես այդ նպատակով են մեկնելու Ֆրանսիա, բայց վերջինիս գործուղումը կավարտվի սեպտեմբերի 30-ին, փոխնախարարինը` հոկտեմբերի 1-ին։ Նրանց գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ՝ COVID-19 թեստավորման վճարը, կատարվելու են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում