Արտաքին 5 տարի առաջ - 10:49 27-09-2021

Մարտիրոսյանը զայրացրել է հանդիսատեսին՝ իր հսկայական աշխատավարձի մասին կատակով

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կատակել է իր միլիոնավոր դոլարների հասնող եկամուտների մասին և առաջացրել է հանրության դժգոհությունը: Այս մասին նա պատմել է «Սեկրետ ֆիրմի» պարբերականին:

«Ես ասում եմ. լսեք, իմաստն այն է, որ ես շատ փող ունեմ, քանի որ 2005թ.-ին TNT հեռուստաալիքն ինձ վճարել է 500 միլիոն դոլար: Տեսեք, ես ասացի, որ 500 միլիոն դոլար ունեմ, և բոլորը սկսեցին այլ կերպ նայել ինձ. ես մի փոքր ավելի գեղեցիկ դարձա, այս քիթն արդեն այդքան էլ չի փչացնում իմ տեսքը»,- ասել է Մարտիրոսյանը բեմից:

Նրա խոսքով, հանդիսատեսը բացասաբար է արձագանքել փողով պարծենալուն. մեծամասնության «տրամադրությունն անմիջապես փչացել է»: Դրանից հետո, իրավիճակը լիցքաթափելու համար, հումորիստը խոստովանել է, որ TNT-ն իրեն տաս տարվա համար 50 միլիոն ռուբլի է վճարել:

Տեղի ունեցածը Մարտիրոսյանն անվանել է դասակարգային ատելություն և հավելել, որ ինքը միայն ուրախանում է ուրիշների հաջողություններով:

«Եթե ես նստած լինեի դահլիճում, և մի հումորիստ դուրս գար և ասեր. «Առաջին ալիքն ինձ 50 միլիոն դոլար է վճարել», ես կասեի. «Հիանալի է, գուցե ես էլ ինչ-որ բանի հասնեմ իմ կյանքում»,- բացատրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում