Ռոբերտ Քոչարյանին արգելել են ստանալ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 17:06 25-09-2021

Գործարարների հետ քննարկվել են Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հարցերը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների, Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիպման հիմնական նպատակն էր վեր հանել և քննարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում գործարարությանն առնչվող խնդիրները, ԵԱՏՄ ներքին շուկայում առկա առավել զգայուն խոչընդոտներին վերաբերող հարցերը, ինչպես նաև գտնել վերջիններիս լուծման հնարավոր տարբերակները։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը։

«ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից է և նպատակ ունի ապահովել ներքին շուկաների գործունեությունն առանց բացառությունների և սահմանափակումների, ներառյալ այն խոչընդոտները, որոնք բարդացնում են ձեռնարկատերերի մուտքի ազատությունը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։ Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում պետք է լինի առավելագույս առանց խոչընդոտների», - նշել է Վարոս Սիմոնյանն իր խոսքում և ավելացրել․ «Հայաստանի հիմնական խնդիրներից է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ անխափան կապի ապահովումը, քանի որ անմիջական սահմանների բացակայության պատճառով մեր առևտրատնտեսական կապն իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի մաքսային անցակետով, որի աշխատանքը ժամանակ առ ժամանակ, պայմանավորված եղանակային պայմաններով, բյուրոկրատական գործողություններով խափանվում է՝ լուրջ վնաս հասցնելով ՀՀ տնտեսավարողներին»։

Այս տեսանկյունից նաև կարևորվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար «Կանաչ միջանցք»-ի ստեղծման հարցը՝ նշելով, որ այն զգալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը։

«Համոզված եմ, որ մեր ինտեգրացիոն համագործակցությունը պետք է ծառայի գործարարությամբ զբաղվելու և մարդկային ներուժի լիարժեք իրացման հարմարավետ պայմանների ստեղծմանը», - ավելացրել է նախարարի տեղակալը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևն իր նշել է․

«Ինձ համար շատ կարևոր է նման հանդիպումների անցկացումը։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում և կցանկանամ, որ այս հանդիպումը լինի ոչ միայն ֆորմալ, այլև կարողանանք վեր հանել այն հարցերը, որոնք մենք կարող ենք իրապես լուծել»։

Ավելացնելով, որ ԵԱՏՄ միությունը ստեղծվել է բիզնեսի հարցերը լուծելու համար՝ նա նշել է, որ հանդիպումներին, որոնց ինքը մասնակցում է, միշտ փորձում է հանդես գալ բիզնեսի կողմից և անել հնարավորինը բարձրացված հարցերին լուծումներ տալու համար։

Նշելով, որ նմանատիպ հանդիպումների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջ քաշվել և լուծում ստացել՝ Վ․ Սիմոնյանն ավելացրել է, որ խնդիրնեը պետք է լուծվեն, սակայն այդ լուծումները պետք է ընդունելի լինեն ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների կողմից։

ԵՏՄ հանձնաժողովի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է փորձագիտական խումբ, որը ամիսը մեկ անգամ տեսակոնֆերանսների միջոցով քննարկում է առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքը։ Հանդիպման մասնակիցներին ևս առաջարկվել է միանալ և մասնակցել այդ քննարկումներին։

Շուրջ 2 ժամ տևած քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց խնդիրները, առաջարկել դրանց լուծման եղանակները։ Բիզնեսի բարձրացրած հարցադրումների վերաբերյալ մասնագետները տվել են մանրամասն պատասխաններ, ներկայացրել գործող ընթացակարգերը և մեխանիզմները, բարձրացված որոշ հարցերի լուծման ուղղությամբ արդեն իրականացվող աշխատանքները։

Որպես հիմնական խնդիրներ առանձնացվել են սամանին ԱԱՀ-ի վերադարձելիության, հարկային հայտարարագրերի լրացման հարցերը, լոգիստիկ խնդիրները, միասնական լոգիստիկ կենտրոնների ստեղծման, ապրանքների որակի և մրցունակության հարցերը։ Անդրադարձ է կատարվել հարկային, մաքսային խնդիրներին, տեխնիկական կանոնակարգերին, ֆինանսական և ներդրումային, օրենսդրական հարցերին։ Գործարարները բարձրացրել են նաև ոսկերչության, թանկարժեք բեռների փոխադրման, դեղագործության ոլորտում գործունեություն իրականացնելիս առաջացող խնդիրները։ Առաջարկվել է դիտարկել նաև ակցիզային հարկի վերադարձելիության խնդիրը։

Քննարկվել է միասնական տեղեկատվական այնպիսի հարթակներ ունենալու հարցը, որոնք հասանելի կլինեն ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Նշվել է, որ թվայնացման, տեղեկատվության հասանելիության և փոխանակման կատարելագործման ուղղությամբ ներկայումս աշխատանքներ իրականացվում են, սակայն քննարկվող հարթակները պետք է ստեղծվեն՝ հաշվի առնելով ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության օրենսդրությունը։

Կարևորվել է ինտեգրացիոն մեխանիզմների ներդրման հարցը։ Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունում մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծման և փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման ընդհանուր կարգին՝ Վ․Սիմոնյանը հույս է հայտնել, որ հարցը առաջիկայում արդյունավետ կերպով կլուծվի։

Ամփոփելով միջոցառումը՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերը կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում, կամփոփվեն և կներկայացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ հետագա լուծումը ապահովելու նպատակով։

facebook sharing button

messenger sharing button

twitter sharing button

Ամենից շատ դիտված

20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
20:00 Երեկոյան պիկ ժամի քաոսը Երևանում
21:46 Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է