Ներքին 4 տարի առաջ - 18:07 11-05-2022

Հայաստանը և Իրանը մշտապես կարևորել են գործարարների միջև համագործակցության խթանումը․ փոխվարչապետ

«Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա»։ Այս մասին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար։ «Իրանը առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր է մեզ համար։ Մեր երկու երկրների կառավարությունները անհրաժեշտ կամք և հետևողականություն պետք է դրսևորեն զարգացնելու մեր միջպետական հարաբերությունները ամենատարբեր ոլորտներում»,-ասաց նա՝ կարևորելով երկու երկրների միջև էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ համագործակցությունը։

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը և Իրանը մշտապես կարևորել են գործարարների միջև համագործակցության խթանումը։

«Նիստի շրջանակներում տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Տնտեսական այս կարևոր միջոցառումը հարթակ կդառնա հայ- իրանական գործարար կապերի խթանման համար»,-հավելեց նա։

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը կայացել էր Թեհրանում 2019 թվականին, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ