Արտաքին 5 տարի առաջ - 13:00 25-09-2021

Իռլանդացի գիտնականներն ու երաժիշտը ցավազրկող երգ են ստեղծել

Իռլանդացիները երգ են ստեղծել, որը կարող է թեթևացնել ցավը: Փորձն իրականացրել են Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականները, գրում է Daily Mail-ը: Հատուկ այս հետազոտության համար երաժիշտ Anatole-ը երգ է գրել, որը ստացել է All of Us («Մենք՝ բոլորս») անվանումը:

Երգում օգտագործվել են առանձին գործիքային կատարումներ, նվագախումբ և վոկալ: Բոլորը միասին պետք է հիվանդների մոտ «հրաշքի զգացում» ստեղծեին: Այս երաժշտական ստեղծագործության ներդաշնակությունը պետք է նպաստեր օրգանիզմում դոպամինի՝ `«երջանկության հորմոնի» արտադրությանը:

Երգը փորձարկվել է 286 կամավորների վրա: Նրանք տարբեր տեղայնացման և ինտենսիվության ցավեր են ունեցել՝ գլխացավ, մեջքի կամ մկանների ցավ: Փորձարկումների մասնակիցները նշել են, որ երգը լսելիս ցավերի և տհաճ զգացողությունների նվազում են նկատել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով