Արտաքին 5 տարի առաջ - 11:12 25-09-2021

Թութակը կտցահարել է Անգելա Մերկելին

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը անսպասելի «հարձակման» է ենթարկվել Լորի տեսակի ագրեսիվ թութակի կողմից: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը, երբ կառավարության ղեկավարն այցելել է Մարլոու քաղաքի թռչունների այգի, հաղորդել է Tz մյունխենյան պարբերականը:

Մերկելը սեպտեմբերի 26-ին կայանալիք Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ այց է կատարել իր նախկին ընտրատարածք: Շրջագայության ընթացքում կանցլերն այցելել է նաև թռչունների այգի, որտեղ ցանկացել է կերակրել տեղի բնակիչներին: Մերկելին կերով լի թղթե բաժակ են տվել թռչուններին կերակրելու համար: Լորիները սկսել են ուտել իրենց կերը Մերկելի ձեռքից: Թռչուններից մեկը նստել է կանցլերի գլխին, մյուսն էլ կտցահարել է նրա մատը: Ըստ պարբերականի, թութակը բավականին ցավոտ է կծել:

Դրանից հետո Մերկելը ցանկություն է հայտնել տեսնել 60 սմ հասակ ունեցող եվրոպական բուին, սակայն արդեն ավելի զգույշ և շրջահայաց է եղել՝ հրաժարվելով ձեռքի վրա պահել թռչնին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան