Արտաքին 5 տարի առաջ - 20:00 24-09-2021

ԵՄ-ն Ռուսաստանի հետ «գազային պատերազմի» գաղտնի պլան ունի. Times

Եվրամիությունը Ռուսաստանի հետ «գազային պատերազմի» գաղտնի պլան ունի, համաձայն որի ապագայում ԵՄ-ն չպետք է էներգետիկ ոլորտում կախված լինի Մոսկվայից, հաղորդում է The Times-ը:

«Գործողությունների այնպիսի պլան է մշակված, որ ԵՄ-ն այլևս Մոսկվայի պատանդը չլինի»,- ասվում է հոդվածում:

Եվրամիությունում կարծում են, որ միջազգային էներգետիկ շուկաներում տատանումները չպետք է հարված հասցնեն Եվրոպայի անկախությանը: Հետևաբար, եվրոպական պետությունները պետք է միավորվեն, որպեսզի գազ արդյունահանող պետությունները չկարողանան «թելադրել իրենց պայմանները», պնդում են հեղինակները:

Այս առումով Իսպանիան ԵՄ մյուս երկրներին առաջարկել է միավորել գնողունակությունը և գազի անհրաժեշտ պաշարները ձեռք բերել միասնական բլոկով: Ըստ պլանի, դա կօգնի դիմակայել Ռուսաստանին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ