Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 10:36 24-09-2021

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ-ին սպառնացել է «նույն վերջնարդյունքով, ինչ Աֆղանստանում»

Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է իր զորքերն անհապաղ դուրս բերի Սիրիայից՝ սպառնալով «նույն վերջնարդյունքով, ինչ Աֆղանստանում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ցանկանում ենք, որ նրանք (ԱՄՆ) կենտրոնանան Աֆղանստանի վրա: Թող այնտեղ զբաղվեն իրենց գործերով՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի բացարձակ նվաստացուցիչ դուրսբերումից հետո: Այն, ինչ հիմա մեզ պետք է «...» այն է, որ ամերիկացիները հեռանան Սիրիայից: Հակառակ դեպքում նրանք կբախվեն նույն վերջնարդյունքին, ինչ Աֆղանստանում»,- ասել է Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Բացի այդ, Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «հիանալի հանդիպում» է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

«Մենք համակարգում ենք մեր համատեղ ջանքերը: Վերջերս տեղի է ունեցել նախագահ Բաշար Ասադի այցը, որի ընթացքում նա և նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել են մեր հետագա ռազմավարությունը»,- ասել է Միքդադը: