Ներքին 5 տարի առաջ - 23:33 23-09-2021

Երևանում անցկացվում է իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն

ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում են «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։

2021թ. սեպտեմբերի 23-25-ը «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա իրանական ժամանակից երեք ֆիլմերի ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։

Հայ հանդիսատեսի համար ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։

23.09.2021թ. «Թիկնապահը», ռեժ. Էբրահիմ Հաթամիկիա, 2016 թ.

Ռեժիսորը ֆիլմը նվիրել է ԻԻՀ հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Այն միջին տարիքի մի տղամարդու մասին է, որը պաշպանում է Իրանի բարձրաստիճան քաղաքական գործիչներին:

24.09.2021 թ. «Վիլլայի բնակիչները», ռեժ. Մունիր Ղեյդի, 2017թ.

Իրանական բանակի ղեկավարների համար հատկացված Villaeiha համալիրում է ապրում Ազիզն իր թոռների հետ: Էլյասը վարորդ է, որն ամեն անգամ դժվարությունների է հանդիպում, երբ անհրաժեշտ է լինում տեղեկություններ հաղորդել ընտանիքների մասին: Որոշ ժամանակ անց համալիր է գալիս Ազիզի հարսը` երեխաներին տանելու համար, բայց վերջինս հրաժարվում է:

25.09.2021թ. «Գիշերային հերթափոխ», ռեժ. Նիկի Քարիմի, 2021թ.

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Նահիդը, խաղաղ և հանգիստ կյանքով է ապրում իր ամուսնու և դստեր հետ: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նրան հայտնում են, որ իր ամուսինը ցանկանում է ինքնասպան լինել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով