Արտաքին 5 տարի առաջ - 20:16 23-09-2021

Իրանի ԱԳՆ-ն զեկուցել է Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններում լուրջ առաջընթացի ձեռքբերման մասին

Իրանն ու Սաուդյան Արաբիան զգալի առաջընթաց են գրանցել Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության հարցերով բանակցություններում: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն:

«Պարսից ծոցի անվտանգության ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցվել», - իրանական ԶԼՄ-ները մեջբերում են Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեի խոսքերը:

Նա նշել է, որ երկրների միջեւ բանակցությունները «լավ էին»: Խաթիբդզադեն նաեւ կոչ է արել «առանց արտաքին միջամտության» լուծել տարածաշրջանում առկա խնդիրները։

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդելազիզ Ալ Սաուդը չորեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեսաուղերձի միջոցով հույս է հայտնել, որ Իրանի հետ բանակցությունները կհանգեցնեն երկկողմ համագործակցության:

«Իրանը մեր հարևանն է: Հուսով ենք, որ բանակցությունները կտան շոշափելի արդյունքների, որոնք կօգնեն կառուցել վստահություն և համագործակցություն», - ասել է թագավորը:

Երկու երկրները, զբաղեցնելով տրամագծորեն հակառակ դիրքեր մի շարք տարածաշրջանային հակամարտություններում, խզել են հարաբերությունները 2016 թ.։ Դրանց վերականգնման շուրջ բանակցությունները սկսվել են Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիի օրոք և շարունակվում են ներկայիս նախագահ Իբրահիմ Ռաիսիի օրոք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով