Արտաքին 5 տարի առաջ - 18:09 23-09-2021

Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են իրավիճակը Կովկասում 44-օրյա պատերազմից հետո

Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը:

Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Աֆղանստանում, ինչպես նաև Միջերկրական ծովում տիրող իրավիճակը:

Առանձին քննարկվել է նաև 44-օրյա պատերազմից հետո Կովկասի վերջին իրադարձությունները և ընդհանուր վիճակը: Ընդգծվել է բազմակողմանի ջանքերի շարունակության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար:

Կողմերը ընգծել են, որ պետք է մշակվեն մեխանիզմներ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու համար: Կարևորել է երկկողմ ռազմավարական համագործակցությունը և շեշտվել, որ տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր:

Հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ազգային անվտանգության խորհդի խոսնակը հայտարարութուն է տարածել, որտեղ ասվել է. «Քալընն ու Սալիվանը համաձայնության են հասել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր նշանակություն ունի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան