Արտաքին 5 տարի առաջ - 09:31 23-09-2021

ԱՄՆ-ը կկրկնապատկի Pfizer պատվաստանյութի գնումը աղքատ երկրների համար

ԱՄՆ-ը պատրաստվում է կրկնապատկել աղքատ երկրների համար Pfizer-ի COVID-պատվաստանյութի գնումը մինչև միլիարդ դեղաչափ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այս մտադրության մասին հայտնել է Associated Press-ը:

Բայդենը ենթադրում է, որ դա կօգնի 2022թ.-ի ընթացքում հասնել աշխարհի բնակչության 70%-ի պատվաստմանը:

ԱՄՆ-ի ուժեղացված հանձնառությունը պետք է դառնա պատվաստումների վերաբերյալ գլոբալ գագաթնաժողովի անկյունաքարը, որը Բայդենն այսօր հրավիրում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Ակնկալվում է, որ նա հարուստ երկրներին կոչ կանի անել ավելին՝ կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու համար:

Բայդենի վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյա ասել են, որ գնումը պատվաստանյութի ընդհանուր մատակարարումը կհասցնի ավելի քան 1.1 միլիարդ դեղաչափի, ավելին, քան մյուս երկրների նվիրատվությունները միասին վերցրած, և կտրամադրվի ավելի քան հարյուր երկրների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում