Ներքին 5 տարի առաջ - 17:22 22-09-2021

Ինձ պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը, բայց սա ընդդիմության գործառույթն է, որը դրված է իմ վրա. Ղազինյան

Հանձնաժողովն այս պահին ցուցաբերում է անգործունակություն եւ կոմպետենտ չէ զբաղվելու եւ աշխատելու Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ոլորտում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, որն այսօր 4–րդ անգամ չընտրվեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

«Հանձնաժողովը չի իրականացնում պատշաճ խորհրդարանական վերահսկողություն, չի կանչում հաշվետվության կառավարության այն մարմիններին, որոնք պատասխանատու են Հայաստանի սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության եւ արտաքին անվտանգության համար»,– ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ նիստի սկզբում ընդդիմութունն առաջարկեց Սյունիքում տիրող իրավիճակը քննարկել, սակայն հանձնաժողովը մերժեց։

«Իշխանության ներկայացուցիչները մերժեցին այդ առաջարկը, որից հետո իմ՝ այդ սենյակում մնալը, դարձավ աննպատակահարմար»,– նշեց նա։

Ավելի վաղ Արթուր Ղազինյանն ասել էր, որ ինչքան պետք լինի, իր թեկնածությունը կառաջադրվի այդ պաշտոնում, իսկ իշխող ուժի պատգամավորներն էլ հայտարարել էին, թե իրենք էլ միշտ դեմ կքվեարկեն։ Լրագրողի հարցին, թե պատրա՞ստ է նորից առաջադրվել, Ղազինյանը մեկնաբանեց.

«Ինձ համար պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը, դա ինձ հաճելի չէ, բայց սա ընդդիմության գործառույթն է, որն այս պահին դրված է իմ վրա, «Հայաստան» խմբակցությունը իմ թեկնածությունն է առաջադրել»։

Ղազինյանը հիշեցրեց նաեւ, որ իշխանությունը ամիսներ առաջ հայտարարել էր 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել, սակայն մինչ օրս այդ առնչությամբ ոչինչ չի արվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով