Ներքին 5 տարի առաջ - 23:32 21-09-2021

Հայտնաբերվել է 3 անչափահասի վրաերթի ենթարկած վարորդի դին՝ ծառից կախված

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ժամը 14։09-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ.Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայությունից։

Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ, Վ.Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում, նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կ.Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։

Այնուհետև վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը` բախվել է դիմացից ընթացող «Օպել Աստրա» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի: Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են Արևիկ մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։

Տեղեկացվում է նաև, որ այսօր՝ ժամը 15։40-ին, Կ.Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի