Արտաքին 5 տարի առաջ - 15:15 21-09-2021

Իսպանիայում որպես ահաբեկչություն են հետաքննում ավտոմեքենայի մխրճումը բարի պատշգամբի մեջ

Իսպանիայի ազգային դատական ​​կոլեգիան որպես ահաբեկչություն է հետաքննում սեպտեմբերի 17-ին Մուրսիա ինքնավար համայնքում բարի պատշգամբի մեջ ավտոմեքենայի մխրճումը: Այս մասին հաղորդում է El Mundo-ն:

Դեպքը տեղի է ունեցել Տորե Պաչեկոյի քաղաքապետարանում: Մեքենայի ղեկին եղել է Մարոկկոյի 30-ամյա քաղաքացի: Նշվում է, որ տղամարդը, մինչ պատշգամբի մեջ մխրճվելը, դանակահարել է իրեն: Ենթադրվում է, որ նա ցանկանում էր դառնալ մահապարտ ահաբեկիչ:

Պատահարի հետևանքով մահացել է երկու մարդ, այդ թվում նաև ինքը՝ վարորդը, մի քանի մարդ տուժել են:

Թերթը հաղորդում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նրա ավտոմեքենայում գրություն են գտել: Դրանում ասվում էր, որ կատարված արարքը ահաբեկչություն էր: Բացի դրանից, դեպքի վկաներից մեկը հայտարարել է, որ տեսել է, թե ինչպես է մարոկկացին մխրճումից առաջ բարձրացրել ձեռքերը՝ իբր աղոթք կարդալով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան