Արտաքին 5 տարի առաջ - 11:18 21-09-2021

Իրանից վառելիքի մատակարարումները խախտում են երկրի ինքնիշխանությունը. Լիբանանի վարչապետ

Իրանական վառելիքի մատակարարումները, որոնք Լիբանան են ներկրվում «Հեզբոլլահի» կողմից, խախտում են երկրի ինքնիշխանությունը, հայտարարել է երկրի վարչապետ Նաջիբ Միքաթին՝ CNN-ին տված հարցազրույցում:

Լիբանանի նոր կառավարությունը, որին խորհրդարանը վստահության քվե է տվել, հայտարարել է, որ իրեն չեն դիմել իրանական դիզվառելիքի ներմուծման թույլտվություն համար:

«Հեզբոլլահը» երկիր բերված դիզելային վառելիքը պահել է Բաալբեքի շրջանում՝ Իրանի կողմից աջակցվող խմբավորումների հետ կապերի համար 2020թ.-ի փետրվարից ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված Al-Amana վառելիքային ընկերությանը պատկանող ցիստեռններում:

Սեպտեմբերի 16-ին կազմակերպությունը սկսել է վառելիքով լցված ավտոցիստեռններ տեղափոխել Իրանից: «Հեզբոլլահը» պնդում է, որ փորձում է մեղմել Լիբանանում ստեղծված ծանր էներգետիկ ճգնաժամը:

Լցանավը տեղափոխվել է Սիրիայի տարածքով: Ինչպես ՍԱՀ-ը, այնպես էլ Իրանը գտնվում են ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո:

«Լիբանանի ինքնիշխանության խախտումը տխրեցնում է ինձ: Բայց ինձ չի անհանգստացնում, որ կարող են պատժամիջոցներ կիրառվել Լիբանանի նկատմամբ, քանի որ գործողությունն իրականացվել է առանց Լիբանանի կառավարության մասնակցության»,- ասել է Միքաթին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում