Արտաքին 5 տարի առաջ - 09:08 21-09-2021

Թուրքիան անօրինական է համարում Ղրիմում Պետդումայի ընտրությունների անցկացումը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք օրինական չեն համարում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անօրինական է համարում Ղրիմի բռնակցումը: Այս ֆոնին Ղրիմում 2021թ.-ի սեպտեմբերի 17-19-ը անցկացված Պետդումայի ընտրությունները իրավական ուժ չունեն Թուրքիայի համար»,- նշել են գերատեսչությունում:

Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել Ղրիմի տարածքում ՌԴ Պետդումայի ընտրություններ անցկացնելու փաստի առթիվ: Այս մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը: Գործը հարուցվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 111 հոդվածով («պետական ​​դավաճանություն»): Մեղադրյալներին սպառնում է 12-ից 15 տարվա ազատազրկում:

Նաև հաղորդվել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչել Ղրիմում տեղակայված ընտրատարածքներում անցկացված Պետդումայի ընտրությունները: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի