Արտաքին 5 տարի առաջ - 10:19 20-09-2021

Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցությունը կվերականգնվի

Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգստի (Վրաստան) և Կովկաս նավահանգստի (ՌԴ, Կրասնոդարի երկրամաս) միջև։

Ըստ Գրիգորյանի, երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մինչև 2024 թվականը Հարավկովկասյան երկաթուղու ներդրումների ընդհանուր ծավալը ավելացել է 3,7 մլրդ ռուբլով: Արդյունքում 2021 թ․-ին ձեռք են բերվել ժամանակակից մարդատար վագոններ, նոր էլեկտրագնացքներ՝ ներքին տրանսպորտային հաղորդակցության համար, բեռնատար կիսավագոններ։ 2022 թ․-ին նախատեսվում է նոր՝ 4 վագոնով էլեկտրագնացքի ձեռքբերում։ Այսպիսով, մինչև 2025 թ․-ը ՀԿԵ-ն գրեթե ամբողջությամբ կթարմացնի ուղևորատար և բեռնատար շարժակազմերը։ «Մոտ ժամանակներս ՀԿԵ-ի հետ համատեղ մենք նախատեսում ենք վերսկսել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգիստ - Կովկաս նավահանգիստ երթուղով, ինչը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև», - ասել է Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան