Արտաքին 5 տարի առաջ - 10:08 20-09-2021

Եվրախորհուրդը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Թուրքիային կոչ է արել ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալին և քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշին՝ պատժամիջոցներ կիրառելուց առաջ վերջնաժամկետ տալով Անկարային, հաղորդում է Balkan Insight-ը:

Նախարարների կոմիտեն հիշեցրել է, որ Քավալը և Դեմիրթաշը չեն ազատվել Թուրքիայի բանտերից՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներին:

Կոմիտեն ևս մեկ անգամ պահանջել է ազատ արձակել Դեմիրթաշին և չեղարկել դատավճիռը: «Ահաբեկչական քարոզչության մեղադրանքով չորս տարի և ութ ամիս ժամկետով ազատազրկումն ուղղված էր Դեմիրթաշին բանտում պահելուն և ընտրություններին նրա մասնակցությունը կանխելուն»,- ասել է նրա փաստաբան Բենան Մոլուն:

Նախարարների կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով