Ներքին 5 տարի առաջ - 20:38 19-09-2021

«Արևիկ» ազգային պարկի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ այրվել է 200 հա բուսածածկույթ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում սեպտեմբերի 15-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, «Արևիկ»-ի տարածք են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ այրվել է մոտ 200 հա բուսածածկույթ:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով