Արտաքին 5 տարի առաջ - 17:03 19-09-2021

Եթե Փաշինյանի հետ հանդիպումը կայանա, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ. Էրդողան

«Կբացվի՞ արդյոք Զանգեզուրի միջանցքը. դա քաղաքական հարց է: Զանգեզուրի միջանցքի բացումը դրական ներդրում կունենա ադրբեջանա-հայկական հարաբերություններում դժվարությունների հաղթահարման գործում»:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ, որը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք այցից առաջ:

Թուրքիայի նախագահն ասել է, որ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանդիպել իր հետ, ապա Հայաստանը պետք է ձեռնարկի դրական քայլեր. «Վրաստանի վարչապետը ինձ է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու մասին առաջարկը: Բայց դրա համար Հայաստանը պետք է ձեռնարկի դրական քայլեր: Եթե ​​այդ հանդիպումը կայանա, ապա նաև Թուրքիան դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով