Արտաքին 5 տարի առաջ - 10:10 19-09-2021

Facebook-ը ձախողել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության հեռացումը

Facebook-ի ղեկավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ քննադատությունների և ապատեղեկատվության հոսքի դեմ պայքարը, գրում է The Wall Street Journal-ը՝ ընկերության փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո:

2021թ.-ի մարտին Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ը տեղեկատվական ծրագիր է գործարկում, որն առնվազն 50 միլիոն մարդու կդրդի պատվաստվելու: Ենթադրվում էր, որ սոցցանցը պետք է ներդներ գործիքներ, որոնք կհեռացնեին պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվությունը, օգտատերերին պատվաստման կետերի վերաբերյալ տվյալներ կտրամադրեին և հնարավորություն կտային գրանցվել բժշկի մոտ:

Ըստ պարբերականի, պատվաստումների խթանման արշավը Facebook-ում «գերակա առաջնահերթություն» է համարվել: Վերլուծաբանները ղեկավարությանը զգուշացրել են, որ պատվաստումների վերաբերյալ հրապարակումների անգլերեն լեզվով մեկնաբանությունների 41%-ում եղել է քննադատություն, որը դրդել է հրաժարվել պատվաստումից: Սոցցանցի փորձագետների գնահատականներով, օգտատերերին նման մեկնաբանություններ են հանդիպել օրական միջինում 775 միլիոն անգամ:

Մեկնաբանությունները հիմնված են եղել օգտատերերի անձնական փորձի, ինչպես նաև տարածվող առասպելների վրա և պարունակել են դավադրության տեսաբանների կարծիքները: Այս ամենը քննադատության է ենթարկվել ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից: Պատվաստումների խթանման արշավի մեկնարկից ի վեր, քննադատական ​​հրապարակումների և մեկնաբանությունների քանակը եղել է չափազանց բարձր: Մասնագետները, ըստ ներքին փաստաթղթերի, գտել են, որ դա «խոչընդոտներ կստեղծի պատվաստումների համար»:

Հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է սոցցանցը՝ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի ձախողման համար: Նա նշել է, որ սոցցանցերը, որոնք թույլ են տալիս կորոնավիրուսի և պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածել, իրականում սպանում են մարդկանց:

Ըստ WSJ-ի, պատվաստումների արշավին աջակցություն ցուցաբերելու Facebook-ի ղեկավարի ցանկությունն ի ցույց է դրել ընկերության իր ծրագրերն իրագործելու անկարողությունը, երբ դրանք հակասում են օգտատերերի տեսակետներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի