Ներքին 5 տարի առաջ - 21:49 18-09-2021

Գյումրու օրվա միջոցառումները եզրափակվեցին Գյումրու համայնքային ցուցասրահում․ տեղի ունեցավ պարգևատրման արարողություն

Գյումրու օրվա միջոցառումները եզրափակվեցին Գյումրու համայնքային ցուցասրահում: Նախ տեղի ունեցավ գյումրեցի նկարիչներ Կարապետ Գյոկչակյանի նկարների և Ցոլակ Սիմոնյանի քանդակների ցուցահանդեսի բացումը, որին հաջորդեց պարգևատրման արարողություն.

Գյումրու ճարտարապետական դիմագծի ձևավորման և զարգացման մեջ ներդրած մեծագույն ավանդի և երկարամյա ամբասիր աշխատանքային գործունեության համար «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց ՌԱՖԻԿ ԳԱՐԵԳԻՆԻ ԵՂՈՅԱՆԻՆ։

Աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման գործում ունեցած նշանակալի ավանդի, շինարարության բնագավառում ծավալած բեղմնավոր գործունեության և արդյունավետ աշխատանքի համար «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց ՎԱՐԴԳԵՍ ԲԱԳՐԱՏԻ ԱՐԾՐՈՒՆՈՒՆ։

Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, ոլորտի զարգացման գործում ներդրած ջանքերի համար և 30-ամյա աշխատանքային գործունեության առիթով «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով պարգևատրվեց ՎԱԶԳԵՆ ՍԱՆԴՐԻԿԻ ՄԱՀՏԵՍՅԱՆԸ։

Գյումրու ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում բազմամյա արգասաբեր աշխատանքի, ներդրած նշանակալի ավանդի և քաղաքի համար կարևոր նշանակության նախագծերի իրականացման համար «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով պարգևատրվեց ՍՈՒՐԵՆ ՀՄԱՅԱԿԻ ԿՈՒՐԱԶՅԱՆԸ։

Հայրենի քաղաքին մատուցած ծառայությունների, Գյումրիում անօթևանության խնդրի լուծմանը նպաստելու, բարեգործական գործունեության և մի շարք նշանակալի ծրագրերի իրականացման համար «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով պարգևատրվեց ՌՈԲԵՐՏ ԽԱՉԻԿԻ ՕՂԼԱԽՉՅԱՆԸ։

Քաղաքի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականցման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա աշխատանքային գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրով և հուշանվերով պարգևատրվեց Հայկ Գարեգինի Սուլթանյանը։

Քաղաքի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականցման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա աշխատանքային գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրով և հուշանվերով պարգևատրվեց Վարդգես Մելսիկի Սամսոնյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»