Ավելին 5 տարի առաջ - 19:31 18-09-2021

Դիետոլոգը նշել է «երիտասարդություն հաղորդող» սնունդը

30 տարի անց մարդկային մարմինը դառնում է պակաս դիմացկուն տարբեր անբարենպաստ գործոններով, մասնավորապես`սննդով պայմանավորված, ուստի պետք է մտածել այն փոխելու մասին: Եթե ​​երիտասարդ մարմինը դիմակայում է վնասակար սննդի ազդեցությանը գրեթե առանց հետևանքների, ապա տարիքի հետ հայտնվում են նշաններ, որոնք հուշում են դժվարությունների մասին: Այս մասին հայտարարել է բժիշկ-դիետոլոգ Մարգարտա Կորոլյովան։

Կորոլյովան նշել է, որ բնական արտադրանքները, որոնք ենթարկվել են նվազագույն վերամշակման, օգտակար են մարդկանց համար, քանի որ դա նրանց թույլ է տալիս պահպանել վիտամիններ և այլ միկրոէլեմենտներ: Եթե ​​խանութների դարակներից հեռացնենք այն ապրանքները, որոնք մենք չպետք է կանոնավոր կերպով օգտագործենք, ապա մեր կողմից պարբերաբար օգտագործվող սնունդը քառորդ մասով կպակասի: Մարքեթոլոգներն ամեն ինչ անում են, որպեսզի ուշադրություն հրավիրեն այն ապրանքների վրա, որոնք մտադիր են վաճառել, նույնիսկ եթե դրանք անարժեք են:

«Դրանք պատրաստվում են համեղ, գեղեցիկ մատուցվում և պահվում են վաճառասեղանին շաբաթներ և ամիսներ, նույնիսկ տարիներ: Նման արհեստական ​​բաղադրիչները օրգանիզմը գենետիկորեն ունակ չի յուրացնել», - ասել է Կորոլևան: Նրա խոսքով՝ դա վերաբերում է տարբեր պահածոներին, քաղցրավենիքին, թխվածքին, գունային հավելումներով յոգուրտներին:

Անհրաժեշտ է նախապատվություն տալ սեզոնային արտադրանքին, հիմնականում՝ տարածաշրջանային, փորձել չանտեսել սպիտակուցի աղբյուրները: Կորոլևան օգտակար է համարել տանը պատրաստելու սովորությունը՝ առաջարկելով հրաժարվել առաքման ծառայություններից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան