Արտաքին 5 տարի առաջ - 14:38 18-09-2021

Հինգ մթերքներ, որոնք կտրականապես չի կարելի սառեցնել

Շատ քաղաքացիների շրջանում ընդունված է սառցարանում պահել կիսաֆաբրիկատները. դրանք կարող են սառնարանում պահվել մի քանի ամիս, սակայն որոշ մթերքներ կտրականապես արգելվում է դնել սառցարանում, հաղորդում է «Ռամբլեր»-ը: Այդ մթերքները սառցարանում դնելու դեպքում կկորցնեն իրենց օգտակար հատկությունները և նույնիսկ կարող են դառնալ թունավոր:

Կարտոֆիլի պյուրեն սառեցնելու դեպքում, իհարկե, այն չի վերածվի թույնի, սակայն կկորցնի իր համը:

Ձմերուկը չի կարելի սառեցնել այն պատճառով, որ դրա մեջ հեղուկը սառչելիս չափերով սեղմվում է և խախտում մթերքի կառուցվածքը, ինչի պատճառով այն դառնում է լպրծուն և ամենևին ոչ փխրուն ու հյութալի:

Կտրականապես չի կարելի սառեցնել սուրճը. այն կկորցնի իր բույրը, կներծծվի այլ մթերքների հոտով և նույնիսկ կփչանա սառնարանի խոնավության պատճառով: Ընդհանրապես սուրճը պետք է պահել տաք և չոր տեղում:

Չի կարելի սառեցնել սոուսներն ու փափուկ պանիրները, եթե դրանք բաղկացած են սերուցքից, ալյուրից և օսլայից: Նրանք կբաժանվեն շերտերի և կփոխեն իրենց կազմությունը: Ընդհանրապես խորհուրդ է տրվում դրանք պահել սառնարանում մեկ շաբաթից ոչ ավելի:

Ավոկադոն ևս չպետք է դնել սառցարանում, քանի որ այս նուրբ միրգն ակնթարթորեն կկորցնի իր փափուկ կազմությունը: Ընդհանրապես ավոկադոն կարելի է պահել սառնարանում 1-2 օրից ոչ ավելի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին