Ներքին 5 տարի առաջ - 21:48 17-09-2021

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև պատվիրակության Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Նախարարը, մասնավորապես ընդգծել է COVID-19-ի դեմ պայքարի նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը: Քննարկվել է 2020թ. հուլիսից մեկնարկած «Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի» ընթացքը:

«Արդյունավետ է գնահատվել նաև ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագիրը, որի շրջանակում 2021թ. սեպտեմբերի 15-ից 16-ը ԱԻՆ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնակցությամբ: Նախարար Փիլոյանը կարևորել է ԵՄ դերը աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ, ինչպես նաև նորարական գիտատեխնիկական և հետազոտական ծրագրերի աջակցության գործում՝ ինչպիսին «Հորիզոն 2020» ծրագիրն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս բարձր է գնահատել իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ ԵՄ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը՝ իր մանդատի շրջանակներում։ Միաժամանակ տիկին դեսպանը մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ դժվար է բանակցություններ սկսել առանց փոխվստահության ամրապնդման։ Այս համատեքստում նա վերահաստատել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի