Ներքին 5 տարի առաջ - 19:44 17-09-2021

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալլագերին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել նախարարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերի և գործառույթների շրջանակը, որոնք ընդգրկում են թվայնացման, էկոհամակարգի ստեղծման, կրթական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Գնահատելով Մեծ Բրիտանիայի նվաճումները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ նախարարը կարևորել է փորձի փոխանակման և խորհրդատվական աջակցության տրամադրման հնարավորությունները, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանի համար: Արտադրական ձեռնարկությունների վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված նախարարը դեսպանին առաջարկել է դիտարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:

Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ՝ դեսպանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դերը շատ կարևոր է երկրի զարգացման համար, նախարարությունը բավական հավակնոտ ծրագրեր է նախանշել, որոնց ներուժը առկա է երկրում: Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում զարգացումներ արձանագրող այնպիսի երկրի հետ ինչպիսին Հայաստանն է, դեսպան Ջոն Գալլագերը բազմաթիվ փոխգործակցության հնարավորություններ է տեսնում:

Ոլորտի զարգացման համատեքստում, նախարարը կարևորել է մասնավոր ընկերությունների դերը։ Նախարարությունը շարունակական աջակցություն է տրամադրում ոլորտային հաջողած մի շարք ընկերությունների թե՛ ֆինանսական, թե՛ արտադրության հզորացման, և թե՛ արտահանման առումներով։

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես կրթական, նորարական, ներդրումային, շուկայի զարգացմանը միտված ծրագրերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի