Ներքին 5 տարի առաջ - 11:23 17-09-2021

Առողջապահության նախարարությունը մեծ պարտքեր է կուտակել

Առողջապահության նախարարությունը մոտ 3 միլիարդ դրամից ավելի պարտքեր է կուտակել։ Բանն այն է, որ Հայաստանյան բուժհաստատություններում արդեն սպառվել են պետպատվերի գումարները, շատ հիվանդանոցներում պետպատվերի որոշակի տեսակներ արդեն կասեցվել են, իսկ որոշ ԲԿ-ներ էլ պարտքով են իրականացնում պետպատվեր՝ ակնկալելով, որ նախարարությունը կվճարի գումարները։ Առողջապահությաննախարարությունն էլ մոտ մեկ շաբաթ առաջ կուտակված պարտքերը մարելու նպատակով դիմել է կառավարությանը և պահուստային ֆոնդից 3 միլիարդ դրամ խնդրել, որը, մեր տեղեկություններով, մինչ այժմ չի բավարարվել։ Հետաքրքիր է, որ պետպատվերի համար խնդրվող գումարը կառավարությունը չի բավարարում, մինչդեռ սեպտեմբերի 21-ին կայանալիք անկախության գունագեղ տոնակատարության համար 1 միլիարդից ավել գումար է տրամադրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան